Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


ԵՐԵՎԱն, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային, Սպիտակ-Գյումրի և Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Երևան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում և  Սյունիքի մարզում (բացի Կապան քաղաքից) առկա են տեղումներ ձյան տեսքով, Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Դիլիջանի ոլորաններում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին նաև մառախուղ է:   

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ