Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի դեմ խաղում դժվար հանդիպում է ակնկալում


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի կարծիքով Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղը հեշտ չի լինելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզիչն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  «Վաղը դժվար խաղ ենք ակնկալում: Հիասթափված ենք Իտալիայից կրած պարտությունից, սակայն ամեն ինչ անելու Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու համար:Հայաստանի հավաքականը մեզ համար դժվար մրցակից է, դուք ունեք լավ ֆուտբոլիստներ, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է: Հայաստանն իր ուժը ցույց տվեց Ազգերի լիգայում՝ Մակեդոնիային հաղթելով 4:0 հաշվով»,-առանձնացրեց Կաներվան:

Մարզչի խոսքով՝ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ումից ամենաշատը պետք է վտանգ ակնկալել: «Փորձելու ենք խաղալ հաղթանակի համար, ինչին հասնելու համար պետք է լավ պաշտպանվել և լավ հարձակվել: Եթե մենք շատ հնարավորություն ունենանք և ոչ-ոքի խաղանք, ապա հիասթափված կլինենք»,-փաստեց նա:

Կաներվայի կարծիքով՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի ֆավորիտը Իտալիան է:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այն կմեկնարկի  21:00-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ