Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով


ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-փետրվարին 6.5 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես զգալիորեն աճել է շինարարության ծավալը՝ 21.6 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 13.1 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 17.5 տոկոսով:  

2019-ի հունվար-փետրվարի արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1.9 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն աճել է 1.3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 21 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-փետրվարին աճել է 4.9 տոկոսով՝ կազմելով 174 հազար 854 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 2.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 4.9 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 7.7 տոկոսով: Ընդ որում` նվազում է նկատվել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալներում: Արտահանումը նվազել է 11.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 5.6 տոկոսով:

Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-փետրվարին եղել է 487.10:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ