1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանում առնվազն 11 մարդ Է զոհվել հեղեղման հետեւանքով

Իրանում առնվազն 11 մարդ Է զոհվել հեղեղման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղեղումների հետեւանքով առնվազն 11 մարդ Է զոհվել եւ 35-ը՝ տուժել Իրանի հարավ – արեւմուտքի Շիրազ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդին:

«Հեղեղումը, որը ոչնչացրել Է Շիրազի «Ղուրանի դարպասներ» հյուսիսային մուտքը, հանգեցրել Է առնվազն 11 հոգու մահվան, 35 մարդ տուժել Է»,- մեջբերում Է անում գործակալությունը Քոլիվանդի խոսքից: Նա նաեւ հայտնել Է, որ պատահարի վայր են ուղարկվել շտապ օգնության ավտոմեքենաներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]