Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեդինսկին պետական պարգեւներ Է հանձնել մշակույթի եւ արվեստի գործիչներին, այդ թվում՝ Գեորգի Իսահակյանին

Մեդինսկին պետական պարգեւներ Է հանձնել մշակույթի եւ արվեստի գործիչներին, այդ թվում՝ Գեորգի Իսահակյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին պետական ու գերատեսչական պարգեւներ Է հանձնել մշակույթի եւ արվեստի գործիչներին, մասնավորապես, ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկին, Սացի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանին, երգիչ Դիմա Բիլանին եւ մշակույթի այլ գործիչների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Մշակույթի աշխատողի օրը Մեծ թատրոնի ատրիումում: Բարեկամության շքանշանով պարգեւատրել են Մոսկվայի Սացի անվան պետական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանին: Ալեքսանդր Նեւսկու շքանշանին արժանացել Է կինոռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը: «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» կոչումների են արժանացել Ռուսաստանի Մեծ թատրոնի բալետի արտիստուհի Աննա Նիկուլինան եւ երգիչ Դիմա Բիլանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]