1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՔԿ-ն ավարտել է համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին

ՔԿ-ն ավարտել է համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ հարուցված քրեական 
գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են համակարգչային սաբոտաժի դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018 թվականի դեկտեմբերի 22-ին ծրագրավորմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրն անհայտ անձը հասանելիություն է ստացել ընկերության սերվերին և տիրացել դրանում պահվող կայքերից մեկին:

Քննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը, նախկինում հանդիսացել է նույն ՍՊ ընկերության աշխատակից, որտեղից ազատվել է 2018 թվականի դեկտեմբերի 05-ին:

2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, չհանդիսանալով ՍՊ ընկերության աշխատակից՝ ապօրինի հասանելիություն է ստացել ընկերության սերվերին, պատճենահանել սերվերում գտնվող կայքերից մեկի տվյալների բազան իր բջջային հեռախոսում, որից հետո տվյալների բազան ջնջել է կայքից՝ այն բերելով ոչ պիտանի վիճակի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]