Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ, պատրաստ եմ հրաժարական տալ. Վալերիյ Օսիպյան

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ, պատրաստ եմ 
հրաժարական տալ. Վալերիյ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ հրապարակումներից մեկի հետքերով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին զանգահարելու հարցին:

«Ես ընդամենը զանգահարել եմ Բորիս Մուրազիին ու հարցրել հոդվածի մասին, որևէ սպառնալիքի մասին խոսք լինել չի կարող: Ես շատ լրագրողների եմ զանգում, լրագրողներն էլ ինձ են զանգում։ Հարգելի լրագրողներ, ձեր մասնագիտությունը շատ կարևոր է, դուք առանցքային դերակատարում եք ունենում։ Ես ինքս շատ եմ գնահատում ձեզ՝ որպես լրագրողների, և դուք մեզ՝ ոստիկաններիս, շատ եք օգնում։ Բայց ես խնդրում եմ, որպեսզի չճշտված տեղեկություններ, չճշտված աղբյուրից չտարածվեն, որովհետև նմանատիպ տեղեկությունները խանգարում են ոստիկանությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վալերիյ Օսիպյանը։
Նա նշեց, որ Բորիս Մուրազիի հետ խոսել է այն հրապարակման շուրջ, ըստ որի, ոստիկանապետին է զանգահարել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը. «Հոդվածում հստակ գրված էր, համոզմունք էր հայտնած, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի՝ ես պատրաստ եմ հրաժարվել իմ ներկայիս պաշտոնից»,- ասաց ոստիկանապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]