1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ

Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. 
ՀՀ վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Տարբեր լրատվամիջոցներ հանդիպումների վայրի և ժամկետների վերաբերյալ բազմաթիվ տարբերակներ են նշում, սակայն պաշտոնական հայտարարություն կողմերից և միջնորդներից դեռևս չի եղել:  

Տարածաշրջան կատարած վերջին այցելությունից հետո՝ մարտի 1-ին իրենց տարածած հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ ) ողջունել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդիպելու համանախագահների հովանու ներքո:

Սա կլինի երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը: Իսկ մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում՝  Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում  և Դավոսում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]