1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում անցկացվում է կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Հայաստանում անցկացվում է կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ 
փուլը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 24-ին մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացվող օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ  ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների` օլիմպիադայի նախնական փուլերում հաղթող ճանաչված կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:

Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների և ԱՊՀ քարտուղարության ներկայացուցիչները մրցույթի մասնակիցներին մաղթել են հաջողություն, ընդգծելով ոչ միայն մրցակցության, այլև տարբեր պետությունների ռազմակրթական հաստատությունների կուրսանտների միջև փորձի փոխանակման և համագործակցության հաստատման կարևորությունը։

Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական և խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա կընտրվեն լավագույնները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 29-ին։

Միջազգային մրցույթին մասնակցող երիտասարդները առաջիկա օրերին կայցելեն նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր, կլինեն Մատենադարանում, կծանոթանան պատմական բացառիկ փաստաթղթերի և գրքերի պատմությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]