1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընձառյուծի որսագողության համար տուգանքի չափը կսահմանվի 100 մլն դրամ. օրենքի նախագիծը շրջանառության մեջ է

Ընձառյուծի որսագողության համար տուգանքի չափը կսահմանվի 100 մլն դրամ. օրենքի 
նախագիծը շրջանառության մեջ է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում որսագողության համար սահմանված տուգանքները խստացվում են: ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել որսագողության համար սահմանված տուգանքի չափը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ ընձառյուծի համար նախատեսված 3 մլն դրամը կդարձվի 100 մլն: Եթե որսն արվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա տուգանքը հնգապատկվում է:

«Սա դեռ նախագծային տարբերակ է, առայժմ շրջանառության մեջ է, սակայն նախագծի գլխավոր շեշտադրումն այն է, որ տուգանքների խստացումը զսպող գործիք լինի, և մարդիկ խուսափեն որսագողությունից»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը կողմ է որսագողության համար նախատեսված տուգանքների չափի բարձրացմանը: «Տուգանքները բարձր լինելու դեպքում մարդիկ կվախենան նման քայլերի գնալ»,-ասաց նա:

Կարեն Մանվելյանը նշեց նաև, որ այսօր բարձր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել և հայտնաբերել որսագողության դեպքերը: Ներկայում քայլեր են ձեռնարկվում, որ տեղադրված սարքավորումների թիվն ավելանա առավել շատ տեղերում տեղադրելու համար: Կարեն Մանվելյանը նշեց, որ այսօր 100-ից ավելի տեսախցիկներ կան տեղադրված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]