Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսպանիայի թագավորն Արգենտինայում մեկ ժամ չի կարողացել իջնել ինքնաթիռից սանդուղքի բացակայության պատճառով

Իսպանիայի թագավորն Արգենտինայում մեկ ժամ չի կարողացել իջնել ինքնաթիռից սանդուղքի բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի եւ նրա տիկին Լետիսիայի պետական այցն Արգենտինա սկսվել Է հետաքրքարաշարժ միջադեպով. բարձրությամբ համապատասխան օդանավասանդուղքի բացակայության պատճառով ամուսիններն ստիպված մեկ ժամ նստած են մնացել ինքնաթիռում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թագավորական զույգը մարտի 24-ի երեկոյան Բուենոս Այրես Է ժամանել պիրենեյան թագավորության Airbus 310 ВВС ինքնաթիռով: Իսկ երբ ինքնաթիռին Է մոտեցել օդանավասանդուղքը, պարզվել Է, որ այն բարձրությամբ չի հասնում ինքնաթիռի դռանը: Ինչպես հայտնել Է EFE գործակալությունը, անհարմար վիճակից հաջողվել Է դուրս գալ այն ինքնաթիռի օդանավասանղուղքի շնորհիվ, որից օգտվում Է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, բայց խնդիրը լուծելու համար շուրջ մեկ ժամ Է պահաջվել:

Ֆիլիպ VI-ը եւ Լետիսիան հանրապետություն են ժամանել նախագահ Մակրիի հրավերով: Նրանց այցը կտեւի մինչեւ մարտի 26-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]