Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմաթ»-ի երեք ամիս աշխատավարձ չստացած խմբակավարները կստանան իրենց վարձատրությունը  

«Արմաթ»-ի երեք ամիս աշխատավարձ չստացած խմբակավարները կստանան իրենց 
վարձատրությունը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 1 տարի ժամկետով 352 միլիոն 226 հազար դրամ դրամաշնորհ հատկացրեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունն ապահովելու համար:

 Այժմ հանրապետությունում գործում են 260 լաբորատորիաներ, որոնց թիվն այս տարի նախատեսվում է ավելացնել 162-ով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ անցած նիստին այս հարցը քննարկել են և որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել: 

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցը աշխատանքային կարգով էլ են քննարկել: 

 «Տրամաբանությունը հետևյալն է, որ այս պահին լաբորատորիաների գործունեությունը կապահովենք, բայց մեր ուղերձը կլինի այնպես, որ ինչպես մնացած բոլոր ոլորտներում մենաշնորհային քաղաքականություն չենք վարում, այնպես էլ այս ոլորտում: Իհարկե, բնականոն ձևով համագործակցությունը կշարունակենք, բայց կառավարությունը բաց է նաև նոր առաջարկությունների համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Կառավարության մարտի 21-ի նիստում «Արմաթ»-ի խմբակավարների աշխատավարձերի խնդրին անդրադարձել էր վարչապետը և պատասխանատուներից պահանջել խնդրի արագ լուծում տալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]