Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեյը խոստացել Է հրաժարական տալ խորհրդարանի կողմից Բրյուսելի հետ իր գործարքին հավանություն տրվելու դեպքում. iTV

Մեյը խոստացել Է հրաժարական տալ խորհրդարանի կողմից Բրյուսելի հետ իր գործարքին հավանություն տրվելու դեպքում. iTV

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության շարքերում Brexit-ի կողմնակիցներին խոստացել Է, որ հրաժարական կտա ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ իր կնքած համաձայնագրին Համայնքների պալատի կողմից հավանություն տրվելու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է iTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով, իր պնդմամբ, հավաստի աղբյուրներ, որոնք տեղեկատվություն ունեն մերձքաղաքային Չեքերս վարչապետական նստավայրում իր կաբինետի անդամների եւ ազդեցիկ պահպանողական-եվրասկեպտիկների հետ կառավարության ղեկավարի մարտի 24-ի հանդիպման բովանդակության վերաբերյալ:

Բրիտանացի հեռուստահաղորդավար Ռոբերտ Փեսթոնը հայտնել Է, թե տեղեկատվություն Է ստացել այն մասին, որ Մեյը գործարքին հավանություն տրվելու դեպքում պաշտոնաթող լինելու պատրաստակամության մասին իրազեկել Է թորիների խորհրդարանական խմբակցությունում եվրասկեպտիկների ճամբարի առաջատար ներկայացուցիչներին, այդ թվում՝ արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին, իշխող կուսակցության նախկին ղեկավար Յան Դանկան Սմիթին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դեւիդ Դեւիսին, հայտնի խորհրդարանական Ջեյկոբ Ռիս-Մոգին եւ հանդիպմանը ներկա գտնված այլ քաղաքական գործիչների:

Սակայն, Փեսթոնի կարծիքով, Ռիս-Մոգի հետեւորդների, որոնք միավորված են այսպես կոչված European Research Group-ում (ERG) եւ թորիների դաշնակից Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության տասը պատգամավորների կողմից համաձայնագրին հնարավոր աջակցությունը, միեւնույն Է, վարչապետին չի ապահովի խորհրդարանում գործարքի անցնելու համար բավարար աջակցությամբ, քանի որ Brexit-ի հարցերով նախկին փոխնախարար Սթիվ Բեյքերը եւ թորիներից այլ պատգամավորներ ամեն դեպքում դեմ են կնքված համաձայնագրին: Միեւնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը մարտի 25-ին լրագրողներին հայտարարել Է, որ Մեյը չպետք Է թողնի վարչապետի պաշտոնը: Ռադն ասել Է, թե այն կարծիքին Է, որ վարչապետն ամեն ինչ «ճիշտ Է անում, մտածում Է ազգային շահերի մասին եւ փորձում Է վերջ դնել» Brexit-ի շուրջ ստեղծված քաոսին իր գործարքը խորհրդարանում անցկացնելու ճանապարհով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]