Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ԱՀ շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ
13:40, 25 Մարտ 2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում