1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Lion Air ավիաընկերությունը Boeing 747-ը փոխարինում Է Airbus А330 ինքնաթիռներով

Lion Air ավիաընկերությունը Boeing 747-ը փոխարինում Է Airbus А330 ինքնաթիռներով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Lion Air խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը որոշում Է ընդունել հրաժարվել Boeing 747-400 հեռամայրուղային ինքնաթիռից եւ այն փոխարինել Airbus А330-900NEO հանրանավերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հայտնել Է The Jakarta Post թերթը՝ վկայակոչելով փոխադրողի ներկայացուցիչ Մանանգ Մանդալի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ «ընկերությունն այս ինքնաթիռը 10 տարի օգտագործում Էր ներքին երթուղիներում»: Դրա հետ մեկտեղ «Airbus հանրանավերին անցնելը ռազմավարական քայլ Է, որը համապատասխանում Է արդիականության պահանջներին», նշել Է նա: Այդ մակնիշի առաջին ինքնաթիռը, ինչպես սպասվում Է, Ինդոնեզիա կժամանի մայիսին, իսկ մինչեւ տարվա վերջը Lion Air-ը կստանա եւս երկու նմանօրինակ հանրանավ: Իսկ ընդամենը պարտավորագրով բյուջետային փոխադրողն ստորագրել Է տասը Airbus А330-900NEO-ի ձեռքբերումը:

Lion Air-ը զբաղեցնում Է Ինդոնեզիայի ավիափոխադրողների շուկայի մոտավորապես 40 տոկոսը, 2017 թվականին ընկերությունն սպասարկել Է 51 մլն ուղեւորների: Ավիափոխադրողը Հարավարեւելյան Ասիայում մեծությամբ երկրորդ լոուքոսթերն Է մալայզիական AirAsia-ից հետո: Նրա տնօրինման ներքո կա գրեթե 300 ինքնաթիռ, որոնց մեծ մասը պատկանում Է Boeing ֆիրմային եւ 737 վերափոխակի Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]