Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինայի նախագահի թեկնածու Զելենսկու վարկանիշը գերազանցել է 30 տոկոսը

Ուկրաինայի նախագահի թեկնածու Զելենսկու վարկանիշը գերազանցել է 30 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի քաղաքացիների մոտավորապես 32,1 տոկոսը պատրաստ Է պետության ղեկավարի հերթական ընտրություններում քվեարկել Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկու օգտին: Այդ մասին վկայում են Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի՝ մարտի 14-ից մինչեւ 22-ն ընկած ժամանակաշրջանում անցկացրած հարցման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանց թվում, ովքեր ստույգ որոշել են՝ որ թեկնածուին են նախընտրում եւ գնալու են ընտրությունների, Զելենսկու օգտին պատրաստ Է իր ձայնը տալ ուկրաինացիների 32,1 տոկոսը: Նրան հաջորդում են նախագահ Պյոտր Պորոշենկոն (17,1 տոկոս) եւ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (12,5 տոկոս)»,-հարցման արդյունքները մեջբերում Է «1+1» ուկրաինական հեռուստաալիքը:

Երկրի նախագահի թեկնածու, «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցության ներկայացուցիչ Յուրի Բոյկոյի օգտին պատրաստ Է քվեարկել քաղաքացիների 10,4 տոկոսը, իսկ «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ներկայացուցիչ Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 6,9 տոկոսը:

Նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են մարտի 31-ին, դրանց մասնակցելու Է 39 թեկնածու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]