Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

1,5 հազար միգրանտներից բաղկացած քարավանը Մեքսիկայի հարավից մեկնել Է ԱՄՆ-ի հետ սահման. El Nacional

1,5 հազար միգրանտներից բաղկացած քարավանը Մեքսիկայի հարավից մեկնել Է ԱՄՆ-ի հետ սահման. El Nacional

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 1,5 հազար հոգուց բաղկացած միգրանտների քարավանը մարտի 24-ին Մեքսիկայի հարավի Չյապասի նահանգի Տապաչուլա քաղաքից ուղեւորվել Է դեպի երկրի հյուսիս՝ ԱՄՆ-ի հետ սահման: Ինչպես իր կայքում հայտնել Է El Nacional թերթը, դրա կազմում են Հոնդուրասի, Սալվադորի, Նիկարագուայի, Գվատեմալայի, ինչպես նաեւ Կուբայի քաղաքացիներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը նշել Է, որ միգրանտների խումբն առաջին անգամ Է որպես քարավան կազմակերպվել Մեքսիկայի տարածքում: Օտարերկրացիները Չյապասում Էին գտնվում 2019 թվականի սկզբից:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ տարեկան մի քանի հարյուր մարդ Է փորձում ԱՄՆ հասնել Մեքսիկայի տարածքով: Ըստ որում նրանք հաճախ դառնում են հանցավոր խմբավորումների կամ մարդավաճառների զոհեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]