1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել Է 78-ի

Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել Է 78-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել Է 78-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Յանչեն քաղաքի քաղաքագլուխ Ցաո Լուբաոն: Ավելի վաղ հաղորդվել Է 67 զոհվածների մասին:

«Ժամը 12:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով ժամը 08:00) Ցզյանսուի նահանգի քիմիական գործարանում պայթյունի հետեւանքով զոհվել Է 78 մարդ»,-ասել Է պաշտոնյան:

Նշվում Է, որ 13 տուժածներ օրհասական վիճակում են, եւս 66-ը՝ ծանր:

Յանչեն քաղաքային օկրուգի Սյանշույ գավառի «Չենցզյագան» քիմիական արդյունաբերական գոտու տարածքում «Ցզյանսու Տյանցզյայ» քիմիական գործարանում պայթյունը տեղի Է ունեցել մարտի 21-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]