Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավելի քան 470 աշխատող մայրեր պետության աջակցությամբ դայակներ են վարձել

Ավելի քան 470 աշխատող մայրեր պետության աջակցությամբ դայակներ են վարձել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դայակ՝ պետության կողմից» ծրագրի շահառուների քանակը նախատեսված 200 անձից ավելացել է` դառնալով 475: Ծրագրի նկատմամբ պահանջարկը մեծ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Նախորդ տարի նախատեսվել էր երեխայի խնամքի արձակուրդում գտնվող 200 մայրերի, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի, տրամադրել դայակի աշխատավարձի փոխհատուցում: Սակայն, քանի որ պահանջարկը մեծ էր, այն իրականացվել է 475 դայակի համար: Ավելացումներ են եղել: Այս իմաստով կարծում ենք, որ սա իսկապես կարևոր ծրագիր է»,-ասաց Բաթոյանը:

 Նրա խոսքով` առաջիկայում ժողովրդագրության  իրավիճակի բարելավմանն ուղղված  ռազմավարության շրջանակում պետք է մշակեն և ներկայացնեն մայրերի, կանանց և ծնողների աջակցման ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե աշխատանքի վերադառնալու հնարավորություններին, թե այլ սոցիալական երաշխիքների ստեղծմանը:

 Պետությունը 2018 թվականից աջակցության ծրագիր է մշակել այն մայրերի համար, ովքեր երեխայի մինչև երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում են, սակայն ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50 տոկոսը, որը, սակայն, չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]