Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է հազարի
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վտանգավոր վիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնում Է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր վարակման 927 դեպքի եւ 584 զոհվածի մասին:
«Համաճարակի սկսվելուց ի վեր վարակման դեպքերի թիվը հասել Է 1009-ի, ներառյալ հաստատված 944 դեպքերը եւ 65 հնարավորները»,-ասված Է նախարարության հայտարարության մեջ:
Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների, 629 մարդ մահացել Է, 321 հոգի բուժվել Է եւ «240 կասկածելի դեպքերը հետաքննվում են»:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների:
Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայի ներկայիս բռնկում սկսվել Է 2018 թվականի հուլիսի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում