Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Telegram-ի օգտատերերը կկարողանան հեռացնել անձնական նամակագրությունն իրենց ու զրուցակիցների մոտ

Telegram-ի օգտատերերը կկարողանան հեռացնել անձնական նամակագրությունն իրենց ու զրուցակիցների մոտ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Telegram մեսենջերը օգտատերերին թույլատրել Է հեռացնել անձնական ամբողջ նամակագրությունն ինչպես իրենց, այնպես Էլ զրուցակիցների մոտ՝ առանց վաղեմության ժամկետի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին իր ալիքում հայտնել Է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը: «Այսօրվանից մենք բոլոր օգտատերերին թույլ կտանք ցանկացած հաղորդագրություն երկուստեք հեռացնել մասնավոր նամակագրության մեջ: Նշանակություն չունի, թե ով եւ երբ Է ուղարկել հաղորդագրությունը, դուք կարող եք ամբողջությամբ դա վերահսկել: Դուք նույնիսկ կարող եք ջնջել երկու կողմի ամբողջ խոսակցությունը, եթե ցանկանաք»,-գրել Է Պավել Դուրովը:

Ավելի վաղ կարելի Էր հեռացնել միայն սեփական հաղորդագրությունները, որոնք ուղարկվել Էին վերջին 48 ժամվա ընթացքում:

Դուրովը նաեւ նշել Է, որ մշակողները նկատի են առել նոր գործառույթի հնարավոր չարաշահումների եւ իրենց գրագրության անխաթարության հետ կապված օգտատերերի անհանգստությունը: «Մենք մանրակրկիտ քննարկել ենք այդ խնդիրը, բայց կարծում ենք, որ թվային տարածքում իրենց հետքերի նկատմամբ հսկողության առավելությունն ավելի կարեւոր Է»,-գրել Է Դուրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]