Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը  


ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում  կկայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկեն Չեռնոգորիան ներկայացնող մրցավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականները  կլինեն Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկևիչը Լեհաստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչը՝ Շմուել Շտեյֆը Իսրայելից:

Հանդիպումը կկայանա մարտի 26-ին և կմեկնարկի 21:00-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ