Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` նախարարի խորհրդականներն այցելել են Մասիս քաղաքում մարտի 23-ին ավտոմեքենայում բռնկված հրդեհից տուժած 12-ամյա երեխային:

«Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ  Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է` մարմնի 40 տոկոս ծածկույթի, նաև վերին շնչուղիների այրվածքով: 
«Առաջին պահից հիվանդը գտնվել է արհեստական շնչառության տակ: Բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի շնչառությունը պահվի, և կյանքին վտանգ չսպառնա: Առաջիկա օրերին երեխային անհրաժեշտ է լինելու ներարկել արյուն, պլազմա և սննդային մասսա, որը կապահովի առողջապահության նախարարությունը»,-տեղեկացրին նախարարությունից:

 Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե  հարազատները չեն այցելել երեխային, նախարարությունից հավաստիացրեցին, որ նախարարության ներկայացուցչները հանդիպել են հիվանդի եղբորը, ով պարբերաբար այցելում է նրան:
Մարտի 23-ին՝ ժամը 22:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]