Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր Զելանդիայում ահաբեկչության հետաքննությամբ կզբաղվի հատուկ թագավորական հանձնախումբը

Նոր Զելանդիայում ահաբեկչության հետաքննությամբ կզբաղվի հատուկ թագավորական հանձնախումբը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը մարտի 25-ին հայտարարել Է Քրայսթչերչի մզկիթներում կատարված ահաբեկչության հետաքննության համար հատուկ թագավորական հանձնախմբի ստեղծման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կաբինետի կողմից ստեղծված հատուկ թագավորական հանձնախումբը պետք Է պարզի, թե արդյոք ամեն ինչ Էր արվել, որպեսզի կանխվի հարձակումը, եւ արդյոք ճիշտ են գործել հատուկ ծառայությունները»,- նշել Է նա Վելինգտոնում կայացած շաբաթական մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել Է The New Zealand Herald թերթի կայքում:

Նրա խոսքով՝ հանձնախմբի հատուկ ուշադրության առարկա կդառնան, նախեւառաջ, հարձակմանը նախորդած իրադարձությունները, այդ թվում՝ ինչպես Է ենթադրյալ հրաձիգը զենք ստացել, տեղի ունեցածում ինչ դեր են ունեցել սոցիալական ցանցերը եւ ինչ կարող Էին ու պարտավոր Էին անել անվտանգության ծառայությունները: Ենթադրվում Է, որ հանձնախմբի անվանական կազմը կհրապարակվի ավելի ուշ այն բանից հետո, երբ կառավարությունը հստակ կնշի այն հարցերի շրջանակը, որոնցով պետք Է զբաղվի հետաքննությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]