Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հազարավոր սերբեր են հարգել ՆԱՏՕ-ի 1999 թվականի ռմբակոծումների զոհերի հիշատակը

Հազարավոր սերբեր են հարգել ՆԱՏՕ-ի 1999 թվականի ռմբակոծումների զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի Նիշ քաղաքում մարտի 24-ի երեկոյան տեղի Է ունեցել զանգվածային ակցիա նվիրված 1999 թվականին Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ագրեսիայի զոհերի հիշատակին: Միջոցառման հեռարձակումը վարել Է երկրի ազգային հեռուստատեսությունը: Դրան ներկա Էին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, վարչապետ Անա Բրանբիչը, Սերբիայի Պատրիարք Իրինեյը, Բոսնիայի եւ Հերցեգովինայի Նախագահության նախագահ Միլորադ Դոդիկը, Սերբական Հանրապետության նախագահ Ժելկա Ցվիյանովիչը:

Ակցիան մեկնարկել Է տեղական ժամանակով 19:45-ին (Երեւանի ժամանակով 22:45-ին) օդային տագնապի շչակների ձայնով: 20 տարի առաջ հենց այդ րոպեին առաջին ռումբերն ընկան Հարավսլավիայի տարածքի վրա: Հանդիսականներին ցուցադրել են Սերբիայի քաղաքների ռմբակոծումների կադրեր: Հրապարակում մարդիկ վառել են մոմեր եւ լուռ աղոթք լսել զոհվածերի հիշատակին:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հիշել Է զոհված 90 սերբ երեխաներին: Նրա խոսքով՝ Սերբիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել չի ցանկանում՝ ընտրելով ռազմական չեզոքությունը: Արարողության ավարտին բեմ են դուրս եկել մի քանի տասնյակ երեխաներ՝ սպիտակ վարդերով, որոնցից յուրաքանչյուրն ընթերցել Է ագրեսիայի հետեւանքով զոհված երեխայի մեկական անուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]