Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Հրշեջները մարել են ռեստորանի շոգեբաղնիքում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են ռեստորանի շոգեբաղնիքում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 24-ին, ժամը 02:33-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող ռեստորանային համալիրում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին գտնվող ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:11-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը (մոտ 120 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ