Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ձորը սահած ավտոմեքենայի վարորդը չի հայտնաբերվել

Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ձորը սահած ավտոմեքենայի վարորդը չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 24-ին, ժամը 00:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի (վարորդը չի հայտնաբերվել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]