Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետն այցելել է Ենոքավան. համայնքը նախատեսում է ներկայիս 50 հազարի փոխարեն ընդունել 250 հազար զբոսաշրջիկ

Վարչապետն այցելել է Ենոքավան. համայնքը նախատեսում է ներկայիս 50 հազարի փոխարեն ընդունել 250 հազար զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է:

Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը ներկայիս 50 հազարի փոխարեն հասցնել 250 հազարի: Նախատեսվում է մինչ 2025 թվականը ներագրավել մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ` ընդլայնելով զբոսաշրջային հանգրվանների թիվը, ստեղծելով նոր աշխատատեղեր:

Նշվել է, որ 2018 թվականի ընթացքում Ենոքավանում զբոսաշրջային ոլորտի շրջանառությունը կազմել է 1,5 դոլար. 2025–ին ակնկալվում է այդ թիվը հասցնել գրեթե 13 մլն դոլարի:

Տեղեկացվել է նաև, որ արդեն իսկ քայլեր են իրականացվում Ենոքավանի հողօգտագործման գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ:     

Վարչապետ Փաշինյանը ողջունել և կարևորել է ռազմավարության իրականացումը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի և ներդրումային նախագծերի իրականացման հետագա քայլերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]