Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է

Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 23-ին, ժամը 20:26-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդ` Լ.Գ., ծնված 1965թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մոտակա փոսը. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]