Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում տեղումներ են սպասվում, մարտի 24-ին՝ քամու ուժգնացում

Հայաստանում տեղումներ են սպասվում, մարտի 24-ին՝ քամու ուժգնացում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մարտի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մարտի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]