Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին

Ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել ավտոլվացման կետից 
ավտոմեքենա փախցրած անձին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կենտրոնական բաժնում մարտի 5-ին, ժամը 23.05-ին  մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արայիկ Կորի փողոցում գործող ավտոլվացման կետից փախցրել է իր «Հոնա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 6-ին, ժամը 01.10-ին, ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերվել էր Կորի փողոցի 16 հասցեի ավտոլվացման կետի մոտ: 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկը 2001 թ. ծնված Արա Բ.-ն է, որը մարտի 22-ին, ժամը 15.10-ին, Եր.Քոչարի փողոցի 9/5 հասցեի մոտից բերման է ենթարկել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]