1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմավիրի մարզում հիմնվել է նոր այգի. ամփոփվել են շաբաթօրյակի արդյունքները

Արմավիրի մարզում հիմնվել է նոր այգի. ամփոփվել են շաբաթօրյակի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ամփոփել է  մարտի 23-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:

Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղացաքացիական հասարակության կազմակերպությունններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է 1920 միավոր տեխնիկա ,և կիրառվել են  մաքրման տարբեր տեսակի շուրջ 55 300 գործիքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  աղբից մաքրվել են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներն ու ճանապարհամերձ , անտառամերձ տարածքները, այգիները, պուրակները, պատմամշակութային հուշարձանների տարածքները։ Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Հեռացվել են չշահագործվող ավտոմեքենաների թափքերը և  տարածքները մաքրվել են։  Կատարվել են ծառատնկման աշխատանքներ, ընդ որում՝ ՀՀ Արմավիրի մարզում հիմնվել է նոր այգի՝ 1000-ից ավելի  ծառատունկ է կատարվել։

Դրա հետ մեկտեղ, ՀՀ մարզերում մաքրվել է 473 աղբակույտ, փակվել (հողածածկվել) է 36 աղբանոց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]