Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սուրեն Պապիկյանը համոզված է՝ շրջապատի մաքրությունը պետք է ապահովել ամենօրյա աշխատանքի միջոցով

Սուրեն Պապիկյանը համոզված է՝ շրջապատի մաքրությունը պետք է ապահովել 
ամենօրյա աշխատանքի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակազմի հետ միասին համապետական մաքրության օրվա միջոցառումների շրջանակներում աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ է իրականացնում Ծաղկունք համայնքի շրջակա տարածքում և ճանապարհամերձ հատվածներում (Երևան-Արմավիր մայրուղի)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ կարևորելով մաքրության միջոցառումների նշանակությունն ու քաղաքացու մոտ այս ուղղությամբ վարքագծային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ սա կարևոր մեկնարկ է, որով պետք է համառորեն առաջ շարժվել և հանրապետությունը մաքրել աղբից:

«Մենք պետք է ինքնակազմակերպվենք ու մեր շրջապատի մաքրությունն ապահովենք ամենօրյա աշխատանքի միջոցով, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հարգանքով ու հոգատարությամբ վերաբերվել սեփական հայրենիքի և շրջակա միջավայրի ամեն մի անկյունի նկատմամբ: Միայն մաքուր բակ, մաքուր համայնք և մաքուր երկիր ունենալու դեպքում մենք կկարողանանք արձանագրել այլ իրականություն և մտածողության այլ տեսակ»,- ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն հայրենակիցներին, ովքեր արձագանքել են նախարարության կոչին և իրենց պարտքն են համարել ներդրում ունենալ շրջապատի մաքրության գործում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]