Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել է Հրազդանի կիրճում ծառահատման հնարավոր դեպքի վրա

Արայիկ Հարությունյանը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել է Հրազդանի 
կիրճում ծառահատման հնարավոր դեպքի վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում շաբաթօրյակին մասնակցելու ժամանակ արձանագրել է մտահոգիչ պատկեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում են հատված  փայտեր:

«Հրազդանի կիրճում շաբաթօրյակի ժամանակ այսպիսի պատկեր արձանագրեցի։ Մեծ քանակությամբ փայտ, որն, ըստ այստեղ ինձ հանդիպած մի երիտասարդի, ով մշտապես մարզվում է տարածքում, հատվում է հենց Հրազդանի կիրճում։ Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նա հրավիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ուշադրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]