Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Մեղրիի զորամասում միջադեպի վերաբերյալ հրապարակումներին

Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Մեղրիի զորամասում միջադեպի վերաբերյալ 
հրապարակումներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Մեղրիի զորամասերից մեկում միջադեպի  վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ  ՀՀ ԶՈւ-երում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: «Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: 

Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող  հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են»,- գրել է Հովհաննիսյանը:

Պատժված զինծառայողներից մեկի ծնողը պատմել է, որ մի քանի օր լուր չի ունեցել որդուց, որին գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է նաև, որ ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից՝ որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]