1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկ Մարությանին չի գոհացնում «Սանիթեք»-ի աշխատանքը Երևանի աղբահանությունը կատարելու հարցում

Հայկ Մարությանին չի գոհացնում «Սանիթեք»-ի աշխատանքը Երևանի 
աղբահանությունը կատարելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ բավարար է գնահատում «Սանիթեք» ընկերության աշխատանքը՝ Երևանի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում Մարությանը նշեց, որ դրա մասին բազմիցս ասել է:

««Սանիթեք» ընկերությանը նկատողություն ենք անում  և ասում , թե ինչ հստակ գործողություններ պետք է անեն:  Քաղաքապետարանի կոմունալ հարցերով վարչությունը ամենօրյա աշխատանքով , ապացույցներով, լուսանկարներով ուղարկում է այդ ընկերությանը իրենց իսկ սխալները, որպեսզի նրանք ուղղեն: Անկեղծ` մինչև այս պահը իրենք անընդհատ խոսք են տվել, որ կուղղեն և իրապես որոշ չափով ուղղվել է, եթե նկատել եք»,- ասաց Մարությանը:

Հարցին` թե արդյոք այլ օպերատորներ ևս ներգրավելու են մայրաքաղաքի մաքրության աշխատանքներին, նա պատասխանեց.

«Երկրորդ օպերատոր պետք է ներգրավվի, իսկ երկրորդ օպերատոր ներգրավելու համար պետք է այս օպերատորի հետ խզել կնքված պայմանագիրը: Մենք այդ գործընթացի մեջ ենք: Եթե մենք ուղղակի խզենք պայմանագիրը` սա մեծ տուգանքների, տույժերի բեռ կլինի քաղաքի վրա, դրա համար մենք մեզ իրավունք չենք վերապահում ուղղակի խզել, այլ ընթացակարգով պետք է դա անել»,- եզրափակեց Մարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]