Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը. Մինչ այդ վարչապետն անձամբ հավաքեց շրջակայքի աղբը

Տեղի ունեցավ Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը. Մինչ 
այդ վարչապետն անձամբ հավաքեց շրջակայքի աղբը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:

«Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակը աղբի մեջ չենք հարգում, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պահանջի խնդիր չէ, ինքնազգացողության խնդիր է, հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չէ, այլ քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն: «Եթե քաղաքացու  ինքնազգացողությունը չի փոխվել իմ այնտեղ գտնվելը զրո իմաստ ունի: Դարպասի հետեւը ծխուկների շերտ է, բոլորին տուգանե՞նք՝ ի՞նչ անենք։ Հիմա այնպես չլինի, որ քաղաքացիներին դատափետում ենք, բայց այսպես տխուր է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրեր առաջ է եղել Ռանչպար գյուղում: «Պատուհանից ուր նայում եմ աղբ է, մի տեղ կուտակված չի, ամբողջ ճանապարհի եզրին աղբ է։ Առաջինը ծխել չգցելն է, չթափելը, դեռ պետք է այսքանը կարողանանք անել։ Տեսնելով աղբը՝ պետք է կողքով չանցնենք»,- ասաց վարչապետը։

Երբ թատրոնի նոր շենքի շրջակայքը հավաքվեց՝ վարչապետը մասնակցեց հիմնարկեքի արարողությանը: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և թատրոնի տնօրեն Արման Նավասարյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am