Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկել է համապետական մաքրության օրը. շաբաթօրյակին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը

Հայաստանում մեկնարկել է համապետական մաքրության օրը. շաբաթօրյակին 
մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է իրականացվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։

Վաղ առավոտից մաքրման աշխատանքներ են սկսվել հանրապետության տարբեր հատվածներում: Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցներ, մարզպետարաններ, համայնքնապետարաններ, հանրային և կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ և քաղաքացիներ։

Շաբաթօրյակին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նախարարներ, պատգամավորներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am