Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնության առաջատարից հետ են մեկ միավորով
10:20, 23 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը: Իրենց պարտիաները խաղաղ արդյունքով ավարտեցին` Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը, Շանթ Սարգսյանը:
Այս տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 3,5-ական միավոր և առաջատարից հետ են մեկ միավորով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում