Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյուլբուդաղյանցը հավաքականից համարձակ ֆուտբոլ է ակնկալում

Գյուլբուդաղյանցը հավաքականից համարձակ ֆուտբոլ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Մենք կփորձենք միասնական լինել դաշտում, կփորձենք թիմային խաղ ցուցադրել՝ մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ, կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել: Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ֆավորիտ բառը քիչ է օգտագործվում, բայց, բնական է, վաղվա խաղում Բոսնիա և Հերցեգովինան  է ֆավորիտը, քանի որ խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ: Այդուհանդերձ, ժամանակակից ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը ոչ միայն հարձակվում է, այլ քիչ է սխալվում և կարողանում է շանսերն օգտագործել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզչի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Գյուլբուդաղյանցի կարծիքով ազգային ընտրանին պետք է համարձակ ֆուտբոլ խաղա և փորձի արդյունքի հասնել:

Եվրո-2020 ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 23-ին և կմեկնարկի 23:45-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]