Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության արծաթե, իսկ Դավթյանը` բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության 
արծաթե, իսկ Դավթյանը` 
բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ երկու մեդալ են նվաճել աշխարհի գավաթի հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Կատարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլում օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը հավաքեց 14.833 միավոր և դարձավ արծաթե մեդալակիր: Նույն վարժությունում 14.825 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Հայաստանի բազմակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում 5-րդն է:

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը հենացատկերի եզրափակչում հանդես կգա մարտի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]