Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մարտունու բժշկական կենտրոնում կբացվի հեմոդիալեզի ծառայություն

Մարտունու բժշկական կենտրոնում կբացվի հեմոդիալեզի ծառայություն


ԳԱՎԱՌ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հեմոդիալեզի ծառայության բացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այն ժամանակավորապես հիմնվելու եւ գործելու է բժշկական կենտրոնի ներկայիս շենքի տարածքում, ապա տեղափոխվելու է նորակառույց շենք, որի շինարարության մեկնարկը տրվելու է այս տարվանից: Հեմոդիալեզի ծառայության գործունեության տարածքի ընտրության նպատակով մարտի 22-ին Մարտունու բժշկական կենտրոնում խնդիրը համատեղ քննարկեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ առողջապահական նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Սարգսյանը եւ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը:

Նրանք շրջայց կատարեցին բժշկական կենտրոնի տարբեր մասնաշենքերում՝ հեմոդիալեզի ծառայության գործունեության համար ամենահարմար տարածքն ընտրելու նպատակով:«Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնն ունենալու է հեմոդիալեզի ծառայություն: Սակայն, մինչ նորակառույց շենքի շահագործումը, մենք, ելնելով հարցի հրատապությունից, որոշեցինք գործող շենքում հիմնել հեմոդիալեզի ծառայություն՝ կատարելով համապատասխան շինարարական աշխատանքներ ու պատրաստելով մասնագետ կադրեր: Մենք առողջապահության նախարարության հետ համատեղ ընտրեցինք համապատասխան տարածքը, որտեղ շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Միջոցների մի մասը կտրամադրվի բժշկական կենտրոնի, մի մասը՝ առողջապահության նախարարության միջոցներից:

Որոշակի օժանդակություն կցուցաբերեն նաեւ բարեգործները: Հեմոդիալեզի ծառայությունը բացվում է քաղաքացիների հրատապ պահանջով, քանի որ Մարտունու տարածքից այսօր հեմոդիալեզ են ստանում 54 հիվանդ, ովքեր լրացուցիչ ծախսեր են կատարում՝ Գավառ կամ մայրաքաղաքի այլ բուժհաստատություններ հասնելու համար: Հեմոդիալեզի ծառայության բացման դեպքում քաղաքացիները տեղում կստանան բուժումը եւ կխնայեն իրենց միջոցները:Կարծում եմ, որ միանգամայն արդարացված կլինի այս ծառայության բացումը, որի ականատեսը կլինենք առաջիկայում»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]