Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

ԱԳ փոխնախարարը ԵՄ-ի 28 երկրների հետ վիզայի ազատականացումը համարում է օրակարգային հարց

ԱԳ փոխնախարարը ԵՄ-ի 28 երկրների հետ վիզայի ազատականացումը համարում է 
օրակարգային հարց

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը Եվրամիության երկրների հետ վիզայի ռեժիմի ազատականացման խորհրդակցությունների գործընթացում է գտնվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Վիզաների ազատականացումը շարունակական գործընթաց է: Վիզաների ազատականացումը օրակարգային հարց է ոչ միայն Բրյուսելի, այլ նաև ԵՄ 28 երկրների հետ: Բոլորի հետ խորհրդակցությունների գործընթացում ենք գտնվում: Շատերի հետ համաձայն ենք, շատերի հետ՝ ոչ»,-ասաց Ադոնցը:

Նա նաև տեղեկացրեց, որ ցանկացած վիզային ազատականացման հետ զուգահեռաբար ստորագրվում են հետկանչման կամ ռեադմիսիայի համաձայնագրեր: Ադոնցի կարծիքով՝ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Եվրամիության հետ հարաբերությունները նոր որակ են ստանում և դինամիկ կերպով զարգանում:

Եվրամիության անդամ 28 երկրից Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Մալթան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։ Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ