Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում քննարկվել են աշխարհագրության և մաթեմատիկայի դասավանդման նոր մեթոդները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում քննարկվել են աշխարհագրության և 
մաթեմատիկայի դասավանդման նոր մեթոդները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցներում «Աշխարհատեղեկատվական համակարգեր»  գործիքի ներդրմանը նվիրված աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Երևանի և մարզերի մոտ չորս տասնյակ դպրոցների տնօրեններ, աշխարհագրության և մաթեմատիկայի ուսուցիչներ: Քննարկումը վարել են ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանն ու հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության  մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Նոր գործիքի  ներդրման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է, նախարարի խորհրդական Գ.  Մամիկոնյանը, տարածական գիտությունների զարգացումը խթանելն է. «Մենք համոզմունք ունենք, որ «Աշխարհագրություն» և «Մաթեմատիկա» առարկաների դասավանդման արդյունավետությունը «Աշխարհատեղեկատվական համակարգեր»  գործիքի կիրառման միջոցով  կարող է բարձրանալ, դասը կդառնա ավելի հետաքրքիր և արդյունավետ: Այս փորձն աշխարհի տարբեր երկրների դպրոցներում կիրառվում է և համարվում  ուսուցման ժամանակակից ինտերակտիվ մեթոդ: Մենք այն  դիտարկում ենք որպես արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլ: Ծրագիրն առայժմ փորձնական է և մանկավարժները, կամավորության սկզբունքով, կարող են նախարարության աջակցությամբ վերապատրաստվել և սովորել գործիքի օգտագործման հմտություններ`դրանք փորձարկելով դասավանդելիս»,- դիմելով հանդիպման մասնակիցներին` նշել է Գոհար Մամիկոնյանը և  հավելել, որ այդ  նպատակով հրավիրվելու է արտասահմանյան փորձագետ: Նախարարի խորհրդականը նաև շեշտել է, որ նոր գործիքի ներդրումը ծրագրային նյութի ծանրաբեռնվածության ավելացում չի  ենթադրում, այլ ընդամենը  գոյություն ունեցող ծրագրային նյութերի դասավանդման նոր մեթոդ է:

Գործիքի ներդրման նպատակով դեռևս անցյալ տարվա նոյեմբերին տեղի էր ունեցել «Աշխարհատեղեկատվական համակարգը Հայաստանի դպրոցներում» խորագրով  սեմինար, որին ներկա ուսուցիչներից շատերը մասնակցել էին:

ախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը նշել է, որ հանդիպման նպատակը նոր գործիքի ներդրման հետ կապված՝ մանկավարժների և տնօրենների մտահոգություններն ու առաջարկությունները լսելն է. «Այս գործիքը մեթոդական աջակցություն է մանկավարժների համար: 21-րդ դարում աշակերտի համար դասագիրքն ու տետրը ուսուցման բավարար գործիքներ չեն: Համակարգչային ծրագրերն անխուսափելիորեն  պետք է մտնեն դպրոց և դառնան դասավանդման մեթոդ` սա անխուսափելի է»,- նշել է Ս. Մակյանը:

Ծավալվել է արդյունավետ քննարկում, որի ընթացքում մանկավարժները ներկայացրել են իրենց մոտեցումները դասավանդման ընթացքում համակարգչային փորձարարական մեթոդի կիրառման վերաբերյալ:

Նշվել է, որ կամավորության սկզբունքով ձևավորվելու է մասնագետների խումբ, ովքեր փորձարկելու են մշակվող նոր գործիքը: Տվյալ փուլի արդյունավետության գնահատումից հետո «Աշխարհատեղեկատվական համակարգերի» համակարգչային մեթոդի կիրառումը կընդլայնվի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]