Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail

Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The 
Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա բանակցություններից հետո դժգոհ են մնացել այն բանից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի շուրջ իրադրության կարգավորմանն ուղղված ոչ մի կոնկրետ ծրագիր չհրապարակեց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Daily Mail-ը:

Նրա տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան կայացած բանակցություններից հետո Մեյին նույնիսկ հարկ Է եղել ընթրել մյուս ղեկավարներից առանձին, մինչ նրանք ընթրիքի սեղանի շուրջ ընդհանուր դիրքորոշում Էին մշակում բրիտանական խնդրի նկատմամբ: Աղբյուրները պատմել են, որ ԵՄ-ի ղեկավարները նկատելիորեն զարմացած Էին երեկ երեկոյան Մեյի մասնակցությամբ կայացած քննարկումներից, որոնք նրանք նկարագրել են որպես «90 րոպե՝ ոչ մի բանի մասին»: Եվ երբ Թերեզա Մեյին հարցրել են, թե ինչ Է նա անելու, եթե ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը վերստին մերժվի, նա, թվում Էր, «խուսափում Էր պատասխաններից, չուներ ոչ մի պլան եւ ինքն Էլ շվարած Էր երեւում»,-գրում Է հրատարակությունը: Աղբյուրների խոսքով՝ ԵՄ-ի անդամ երկրների վարչապետներից մեկն ասել Է, որ բանակցությունների արդյունքում «ակներեւ Էր միայն մի բան, այն, որ ՄԵյը որեւիցե պլան չուներ»: Եվրոպացի ղեկավարները Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ չԷին թաքցնում իրենց հոռետեսական տրամադրվածությունը:

ԵՄ-ի՝ անունը չնշված բարձրաստիճան ներկայացուցիչը Politico հրատարակությանը պատմել Է, որ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետը դուրս եկավ բանակցությունների սենյակից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրուկ հայտարարություն արեց: «Նա ասաց, թե սկզբում կարծում Էր, որ Համայնքների պալատի կողմից Մեյի գործարքին հավանության հնարավորությունը կազմում Է 10 տոկոս: Հետո նա ավելացրեց. «Սակայն այն բանից հետո, երբ մենք լսեցինք նրան, կարծում եմ, որ այդ հավանականությունը կազմում Է 5 տոկոս»,-պատմել Է աղբյուրը Politico թերթին: Նրա խոսքով՝ դրան ի պատասխան Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել Է, որ նույնիսկ այդ գնահատականը «չափազանց լավատեսական Է հնչում»: Մարտի 22-ին Մեյը Բրյուսելում ընդհատել Է իր մասնակցությունը ԵՄ-ի գագաթնաժողովին, որպեսզի վերադառնա Լոնդոն եւ փորձի ապահովել խորհրդարանի գոնե եւս 76 անդամի աջակցությունը Brexit-ի շուրջ երրորդ քվեարկության համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]