Կրկին դպրոց. արգենտինուհին աշակերտական նստարանին Է վերադարձել 99 տարեկանում
17:33, 22 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինը կրկին դպրոց Է վերադարձել 99 տարեկան հասակում: Տեսանյութում ներկայացված Է ջանասեր աշակերտուհու զարմանալի պատմությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արգենտինացի Լեոնորը տարրական դպրոցի ջանասեր աշակերտուհի Է: Մանուկ հասակում նա ստիպված Է եղել թողնել ուսումը մոր մահվան պատճառով: Այժմ տարեց կինը հաճախում Է մեծահասակների համար գործող տարրական դպրոց: Նա դասի Է գնում շաբաթը երեք անգամ: Լեոնորը պատասխանատու աշակերտուհի Է եւ պարապմունքները բաց չի թողնում: Առաջիկայում նա պետք Է ձեռնամուխ լինի համակարգչի յուրացմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում