Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

ԵՄ չի ճանաչում Իսրայելի սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ. Reuters


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պահպանում Է իր դիրքորոշումը Գոլանի բարձունքների պատկանելության հարցում եւ դրանք Իսրայելի տարածքի բաղկացուցիչ մաս չի համարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին հայտնել Է Reuters գործակալությունը: «Այդ հարցում ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել: Եվրամիությունը, միջազգային իրավունքին համապատասխան, չի ճանաչում Իսրայելի սուվերենությունը այն տարածքների նկատմամբ, որոնք Իսրայելը գրավել Է 1967 թվականի հունիսից, ներառյալ Գոլանի բարձունքները, եւ դրանք Իսրայելի տարածքի մաս չի համարում»,- գործակալությունը մեջբերել Է ԵՄ-ի ներկայացուցչի խոսքը:

Մարտի 21-ին Թրամփը Teitter-ում հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պետք Է ճանաչի Իսրայելի լիակատար սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: FOX Business հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել Է, թե երկար Է մտածել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու շուրջ: «Ես երկար եմ մտածել դա անելու մասին, դա դժվարին որոշում Է եղել ԱՄՆ-ի բոլոր նախագահների համար, ոչ մի նախագահ դա չի արել»,-ասել Է Թրամփը պատասխանելով այն հարցին, թե ինչու հատկապես այժմ նա արեց իր հայտարարությունը Գոլանի բարձունքների վերաբերյալ: 1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր Է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ