Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը գտնվում է այն առայժմ չվավերացրած գրեթե բոլոր անդամ երկրների խորհրդարաններում. Ավետ Ադոնց

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը գտնվում է այն առայժմ չվավերացրած գրեթե բոլոր 
անդամ երկրների խորհրդարաններում. Ավետ Ադոնց

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը հույս ունի, որ Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման փուլը կարճ ժամանակում կավարտվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի կատարման ընթացքի արտաքին քաղաքական արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

«2018-ին շարունակվել են ակտիվ քայլեր ձեռնարկվել ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում: Մասնավորապես ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, տրվել է համաձայնագրի վավերացման գործընթացի սկիզբը ԵՄ անդամ երկրների կողմից: Այսօր արդեն 10 երկիր վավերացրել է համաձայնագիրը, սակայն մնացած 18-ից գրեթե բոլորում համաձայնագիրը գտնվում է խորհրդարաններում: Գերմանին կվավերացնի մոտ ժամանակներս, Իսպանիան մյուս ամիս»,-ասաց Ադոնցը։

 Նա հույս հայտնեց, որ շատ կարճ ժամանակում վավերացման գործընթացը կստանա իր տրամաբանական ավարտը:

Խոսելով Եվրամիության հետ համաձայնագրի շրջանակում կատարված աշխատանքների մասին՝ Ադոնցը նշեց, որ հունիսի 21-ի Բրյուսելում կայացել է արդեն համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը: Մինչ այս այն կոչվում էր համագործակցության խորհուրդ: Նա նկատեց, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների մակարդակը և որակը  բարձրացվել է, և համագործակցությունից անցել ենք գործընկերության ֆորմատի: Իսկ նոյեմբերի 27-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը:

Եվրամիության անդամ 28 երկրից Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Մալթան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։ Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]