Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Զիմբաբվեում ցիկլոնի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 259-ի


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զիմբաբվեում «Իդայ» արեւադարձային ցիկլոնի առաջացրած հեղեղումների եւ հորդացումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 259-ի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին այս մասին հայտել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) տվյալները:

Այդ տվյալների համաձայն՝ անհայտ կորածների թիվը կազմում Է 217, հարկադրված են եղել իրենց տները լքել շուրջ 16 հազար ընտանիքեր: Ավելի վաղ Ժնեւում կայացած ճեպազրույցում ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Վերհուզելը հայտնել Է, որ Զիմբաբվեի շուրջ 200 հազար բնակիչ հրատապ օգնության կարիք ունի մոլեգնող արեւադարձային ցիկլոնից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ