Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: Այցի շրջանակներում ԵԽԽՎ նախագահը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաև խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարների և խորհրդարանական տարբեր հանձնաժողովների նախագահների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայաստանից պատվիրակության անդամների հետ:

Լիլիան Մորի Պասկեն կմասնակցի նաև գենդերային հարցերի վերաբերյալ կլոր սեղանին, որին մասնակցություն են ունենալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Մարտի 27-ին, ժամը 13:00-ին  Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է ԵԽԽՎ նախագահի մամուլի ասուլիսը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ